Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այցի շրջանակում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

