Քաթարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի մասին
Քաթարի ԱԳՆ-ն հայտնել է ամերիկա-իրանական հուշագրի հետ կապված հարցերում «դրական առաջընթացի» մասին՝ Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ կատարցի և պակիստանցի միջնորդների առանձին հանդիպումների արդյունքներով։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ձեռք բերված արդյունքները համապատասխանում են Շվեյցարիայի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կողմերը նաև համաձայնել են շարունակել բանակցությունները և մոտ ժամանակներս որոշել խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։


