Բաժիններ՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Եվրոպացի դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում այսօր ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նոր պաշտոնական կայքը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ կայքի գործարկումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թվային վերափոխման կարևոր քայլերից մեկն է և միտված է հանրության, մասնագիտական համայնքի և միջազգային գործընկերների համար առավել բաց, մատչելի և ժամանակակից հաղորդակցային միջավայրի ձևավորմանը։Դատախազության կայքը մշակվել է՝ հաշվի առնելով տեղեկատվության մատչելիության, օգտագործման հարմարավետության և տեղեկատվական անվտանգության միջազգային լավագույն չափանիշները։

Կայքը հնարավորություն է տալիս օգտատերերին հեշտությամբ ծանոթանալ Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությանը, կառուցվածքին, իրավասություններին, պաշտոնական հաղորդագրություններին, տեսանյութերին, լուսանկարներին, իրավական ակտերին, մրցույթների վերաբերյալ հայտարարություններին և հանրության համար նախատեսված այլ կարևոր տեղեկություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կայքի մատչելիությանը։ Այն համապատասխանում է Web Content Accessibility Guidelines (WCAG) միջազգային չափանիշներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031