Բռնաճնշումներով ու կալանքով չե՛ք լռեցնի
Ստալինն ասում էր՝ գտեք մարդուն, մեղադրանքը կգտնվի։
Վարչախմբի քաղաքական ընդդիմախոսների կալանավորումների և բռնաճնշումների շղթան մեզ արդեն վերածել է մի պետության, ուր շուտով կալանավորված քաղաքական գործիչներն ավելի շատ կլինեն, քան ազատության մեջ գտնվողները։
Կարծես վերադարձել է 30-ական թվականների գործելակերպը, երբ անմեղ մարդկանց՝ որպես վերջին հանցագործների, վաղ առավոտյան տներից, անկողնուց էին դուրս բերում՝ հարևանների վրա սարսափազդու տպավորություն թողնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

