ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն տալու իրավունքը սահմանափակելու փորձը

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, որով նա ցանկանում էր սահմանափակել ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն տալու իրավունքը։

Դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով վերահաստատել է, որ ԱՄՆ-ում ծնված անձինք, որոշ բացառություններով, ԱՄՆ քաղաքացիներ են՝ անկախ ծնողների ներգաղթային կարգավիճակից։

Թրամփը փորձում էր քաղաքացիությունից զրկել այն երեխաներին, որոնց ծնողները ԱՄՆ-ում ժամանակավոր կարգավիճակով են կամ երկրում ապրում են առանց օրինական թույլտվության։ Այդ նպատակով նա 2025-ին նախագահական հրամանագիր էր ստորագրել։

Դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսի կարծիքով՝ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության 14-րդ փոփոխությանը, որը քաղաքացիություն է երաշխավորում ԱՄՆ տարածքում ծնված գրեթե բոլոր անձանց։

Թրամփը որոշումը «հիասթափեցնող» է անվանել և հայտարարել, որ հարցը կարող է վերանայվել Կոնգրեսում՝ նոր օրենքի ընդունմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031