«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հեռահաղորդակցության օպերատորի օպտիկական մալուխի վնասման հետևանքով այս պահին քաղաքացիները չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին։
«Խնդրի կարգավորման համար համապատասխան օպերատորն արդեն իսկ իրականացնում է աշխատանքներ։
Պատճառված անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

