Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը
Հաջորդ շաբաթ Անկարայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ Թուրքիան կարող է ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգերը որևէ երրորդ երկրի վաճառելու մասին որոշում կայացնել։
Այս մասին հաղորդում է Բրյուսելում գործող Euractiv կայքը՝ նշելով, որ այդ քայլի դիմաց՝ «Թուրքիան ակնկալում է, որ իրեն թույլ կտան կրկին մաս կազմել ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին»։
Պաշտոնական Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ С-400-ների շահագործման ընթացքում ռուսական կողմի համար կարող են հասանելի դառնալ F-35 կործանիչների արտադրության ընթացքում օգտագործվող գաղտնի տեխնոլոգիաները։
Euractiv-ի տեղեկություններով՝ Թուրքիայում քննարկվում է С-400-ները Հարավային Կորեային վաճառելու տարբերակը։

