Որքան որ խորանա Իսրայել-Թուիքիա հակամարտությունն ու ստանա համակարգային-քաղաքակրթա-աշխարհաքաղաքական բնույթ, այդքան կնվազի Բաքվի մանևրականությունը․ Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է․

«Ինչ խոսք, փայլուն ռազմավարներ են Իսրայելում նստած։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ճիշտ ժամանակին ու ճիշտ հաշվարկով, իսրայելական կառավարող էլիտան գնում է այս որոշմանը, երբ Իսրայել-Թուրքիա հակամարտությունը հասունանում է իր աշխարհաքաղաքական դինամիկային՝ մի կողմից, և Թուրքիան զսպելու նպատակով հասունանում է Իսրայել-Ֆրանսիա-Կիպրոս-Հունաստան ալյանսի ձևավորման գագաթնակետը՝ մյուս կողմից։ Բոլոր չորսն էլ ունեն հստակ դիրքորոշում Թուրքիայի ներկայի ու անցյալի վերաբերյալ, ինչն էլ քաղաքակրթական բաղադրիչի ցուցիչ է այս միջերկրածովյան ալյանսում։

Այս իրավիճակում դժվարանում է քաղաքական խաղը Ադրբեջանի համար։ Որքան որ խորանա Իսրայել-Թուիքիա հակամարտությունն ու ստանա համակարգային-քաղաքակրթա-աշխարհաքաղաքական բնույթ, այդքան կնվազի Բաքվի մանևրականությունն ու կմոտեցնի երկուսի միջև ոչ միայն ընտրելու այլ դրանցից մեկին հակադրվելու պահը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930