Վրաստանում ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքապետարանի 30 աշխատակից
Грузия Online–ի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի և քաղաքային ժողովի 30 անդամի: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Վերջինիս մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալ անձինք ձերբակալվել են այսօր վաղ առավոտյան, իրենց տներում: Ձերբակալվածների թվում են հայտնվել նաև Թբիլիսիի փոխքաղաքապետներ Դավիթ Նինիձեն ու Դավիթ Ալավիձեն և այլք:
Դեռ հայտնի չէ տվյալ անձանց ձերբակալելու պատճառը: