Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք էլ գան Հայաստան. Մի քիչ կրքոտ եմ ասել. Փաշինյան

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և իրեն՝ որպես Թուրքիայի «սիմվոլ» դիտարկելու մասին, լրագրողներին հիշեցրել է հետևյալ դրվագը՝ նշելով.

«Մեր մոտ մենթալիտետ է, որ ինչ-որ մեկի դեմ բան ես ասում, խոսում ես, խոսում, զգում ես՝ փաստարկ չունես, էլ ոնց խոցես դիմացինին, երբ փաստարկ չկա՝ Թուրքիան և Ադրբեջանը տեղում են: Երբ դեռ խաղաղության օրակարգը չկար, Մատենադարանում 2021 կամ 2022 թվականն էր, ասեցի՝ պետք չի ինձ թուրք ասել՝ մտածելով, որ վիրավորում ես, որովհետև դա նույնն է, որ մեկը մեկին ասի՝ ուրիշ ազգի ներկայացուցիչ, անունը տալով:

Դա վատ արտապետական, ֆորպոստային մտածողություն է՝ ներդրված ՀՀ-ում: Իհարկե, դա օբյեկտիվ պատմական հիմքեր ունի, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ պետություն ենք, պետք է լրջանանք: Հազարավոր քաղաքացիներ տուրիստական այցերով գնում են Թուրքիա, Թուրքիայից էլ՝ Հայաստան: Մենք պատրաստվում ենք բաց սահման ունենալ, և պետք է սովորենք գնալ Թուրքիա, իրենք էլ պետք է գան Հայաստան»:

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին, և դրանց առնչվող իշխանությունների գործողություններին, օրինակ, օրերս ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չկա մի գործընթաց, որը սկսել է ընտրություններից հետո:

Կարդացեք նաև

«Ամեն ինչ շատ վաղուցվա պրոցեսներ են, որոնք արհեստական ձևերով խոչընդոտվել են: Եվ ես ՀՀ քաղաքացիների առաջ պարտավորություններ եմ ստանձնել, որոնք պետք է կատարվեն:

Ես մարդկանց ասել եմ՝ էս է տեղի ունենալու, էն է տեղի ունենալու, մի քիչ կրքոտ եմ ասել, մի քիչ՝ ոչ գրական բառապաշարով, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում, դա իրականացվելու է: Էդ պրոցեսները, նույն ճոպանուղու հետ կապված, սկսվել են մոտ 8 տարի առաջ, ուղղակի ամեն անգամ արհեստական խոչընդոտներով հետաձգվել են, այդ թվում՝ օրենսդրական բացերի պատճառով: Ճոպանուղու հետ կապված պրոցեսն ավելի կոնկրետ սկսվել է էն ժամանակ, երբ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ էր, ինքն է առաջին անգամ ինձ բերել, որ սենց հարց կա: Եվ էդ պահից սկսած դրա շուրջ պրոցեսները ոչ մի րոպե չեն դադարել»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ ավելի վաղ անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930