ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին ներկայացրել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի ապացույցները
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի հանձնաժողովին են ներկայացրել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման առնվազն 10 դեպքի վերաբերյալ ապացույցներ:
Նշվում է, որ ամերիկյան ու բրիտանական կողմերի հայթայթած ապացույցները համատեղ առնչվում են 10 նման դեպքերի: Դամասկոսը սակայն հերքում է, որ քիմիական զենք է կիրառել ապստամբների նկատմամբ՝ հայտարարելով, որ վերջինս է կիրառել քիմիական զենք:
Ի դեպ, Սիրիայի իշխանությունները դիմել էին ՄԱԿ-ին՝ խնդրելով հետաքննել Հալեպի նահանգում ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառումը: ՄԱԿ-ը համաձայնվել էր՝ կազմավորելով փորձագետների խումբ, սակայն Սիրիայի իշխանությունները թույլ չտվեցին, որ այդ խումբը մուտք գործի երկիր:
Պատճառն այն էր, որ ՄԱԿ-ը ցանկանում էր քիմիական զենքի կիրառման շուրջ հետազոտություններ անցկացնել ողջ Սիրիայում, մինչդեռ Դամասկոսը կողմ էր միայն Հալեպի միջադեպի հետաքննմանը: