Ի՞նչ է հայտարարագրել նախկին ու ներկա աներձագ Հրաչը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը 2025 թվականը սկսել է 8 անշարժ գույքով, սակայն ավարտել՝ 7-ով․ 2026 թվականի մայիսի վերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով  ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Հրաչյա Հակոբյանը վաճառել է Շենգավիթում գտնվող  և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը։

Բայց, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում,  «․․․ամուսնանում է Կարինեն, բայց մեզ հետ մնում են Սյուզին, Ռոզին, Ալվարդը, Սիրվարդը․․․»։

Ահա այդպես՝ Շենգավիթի բնակարանից զատ՝ Հրաչյա Հակոբյանին են շարունակում պատկանել 2020 և 2021 թվականներին գնած  Ջրվեժի երկու անհատական բնակելի տները, որոնք տնօրինում է միանձնյա,

դարձյալ Ջրվեժ համայնքում 2024 թվականին գնած ու դարձյալ միանձնյա տնօրինվող շինությունը, կամ շինությունները, որը հայտարարագրում ձևակերպված է հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները»,

Կարդացեք նաև

2012 թվականին ժառանգություն ստացած և բաժնային սեփականություն հանդիսացող բնակարանը մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում,

2005 թվականին Ավանում գնած երկու հողամասերը, որոնք դարձյալ տնօրինում է միանձնյա,

2020 թվականին Ջրվեժում գնած ու  միանձնյա տնօրինվող հողամասը։

Այս ամենից զատ՝ պատգամավորն իր հայտարարագրում նշել է 2023 թվականին գնած 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենայի մասին։

Հրաչյա Հակոբյանը տեղեկացրել է նաև 2017 թվականից տնօրինվող բաժնեմասի մասին, իսկ «մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» աղյուսակից էլ տեղեկանում ենք, որ խոսքը «Բ26»-ում բաժնեմասի վերաբերյալ է։

Տարին բարեբեր է եղել ՔՊ-ականի համար նա «Հայէկոնոմբանկ»-ից ձեռք է բերել 20 միլիոն 222, 380 դրամ արժողությամբ պարտատոմսեր։

Հայտարարագրի՝ «հանձված և վերադարձված փոխառություններ» տողից էլ տեղեկանում ենք 44,120,000 դրամ փոխառության մասին․ գործարքի կողմ է նշվել «Կապիտալ բիլդ» ընկերությունը։

Պատգամավորի դրամական միջոցները

Հրաչյա Հակոբյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին քառապատկվել են՝ տարեսկզբի 2 միլիոն 100,000 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 8,400,000 դրամ, իսկ կանխիկ միջոցները նվազել են և տարեսկզբի 3 միլիոն դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմել 400 հազար դրամ։

Պաշտոնյայի՝ հաշվետու տարվա 61,955,805 դրամ եկամուտը գոյացել է․

ԱԺ-ից ստացած 12,735,002 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարումներից,

Գույքն օտարելուց ստացված 44,000,000 դրամ եկամուտից,

«Հայէկոնոմբանկ»-ից ստացած 1,100,000 դրամից՝ որպես տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում,

Ֆինանսների նախարարությունից ստացած 2,522,803 դրամ եկամտային հարկի վերադարձի և  ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ-ից ստացած 1,598,000 դրամ ապահովագրական հատուցումներից։

ՔՊ-ականի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38,176,163 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բնակելի տան ձեռքբերման իրավունքը։

Նա տարվա ընթացքում 2 վարկերի մարմանն ուղղել է 28,221,626 դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգմանը՝ 2,000,000 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930