«Թավշյա» իշխանության ամենավառ ներկայացուցիչներից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու այս իշխանության խոսափողը դարձած Հանրային Հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, պարզվում է, ամենևին էլ իզուր չէ, որ մաս են կազմում, սատարում են այս իշխանությանը, քանի որ նրանց սոցիալական վիճակը նկատելիորեն բարելավվել է հենց այս իշխանության օրերին․ համենայն դեպս, հայտարարագրերն են այդ մասին տեղեկացնում։
168.am-ի՝ ընտանեկան հայտարարագրերի շարքի հերթական դրվագը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ, աղմկահարույց գործեր քննող և հանրային տարբեր շրջանակներում շարունակաբար իբրև իշխանությունների «պատվեր կատարող» դատավոր ընկալվող Մնացական Մարտիրոսյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի մասին է, որոնք աչքի են ընկնում տպավորիչ դրամական միջոցներով և ոչ միայն։
Հերթական հրապարակումը պաշտպանության նախկին նախարար, 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանի հայտարարագրի մասին է: Վաղարշակ Հարությունյանը 2022թ. հունվարի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է (նստավայրը՝ Մոսկվա):