Բաժիններ՝

Ծաղկաձորում տեղի ունեցած վթարի մանրամասները. վիրավոր վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Այսօր` հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես գրում է shamshyan.com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 23-ամյա Սարգիս Սարգսյանը վարելով «ЗИЛ 130» մակնիշի՝ 31 US 335 համարանիշի ավտոմեքենան, Golden Palace հյուրանոցային համալիրից դեպի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի ընթանալիս նշված ավտոմեքենայով առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել երկրորդ ոլորան ու բախվել ճանապարհին կառուցված բետոնե պաշտպանիչ հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ պետ Սամվել Դավթյանի, պետի տեղակալ Վարդան Ավետիսյանի և խմբի պետ Վարուժան Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակում տեղում էին նաև Հրազդանի շտապ օգնության բրիգադը: Մեկուկես ժամից ավելի հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայի վնասված հատվածը մասնատեցին, որպեսզի կարողանան վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Մանրամասները՝ shamshyan.com -ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս