«Դուք ո՞վ եք, որ ինձ կաշառակեր անվանեք. Վախենալ պետք չէ, այս փորձությունների միջով անցնելու ենք՝ չպետք է հուսահատվել». Մերուժան Տեր- Գուլանյան

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի համար վիրավորական է, երբ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո իշխանությունը հայտարարում է, թե ընդդիմությունը կաշառքով է ընտրվել՝ ընդդիմության ընտրողները կաշառք են վերցրել։

«Ես և իմ տիկինը ընտրել ենք ընդդիմադիր ուժի, ի՞նչ է, մենք կաշա՞ռք ենք վերցրել, կաշառակե՞ր ենք, աբսուրդ է, դուք ո՞վ եք, որ ինձ կաշառակեր անվանեք, սա շատ վիրավորական է։

Այս ընտրությունների արդյունքներից հետո ինքս բոլորովին հուսահատ չեմ, առանձնապես մեծ սպասելիք չունեմ Սահմանադրական դատարանից, բայց կարող է  այնպիսի բան լինել, որ մենք առհասարակ չենք սպասում։ Գուցե ՍԴ-ում մարդիկ գիտակցեն, որ իսկապես Սահմանադրական դատարանն են ներկայացնում և սահմանեն իրենց դատն արդար, սա կարող է պատահել։ Եթե ոչ նոր ընտրություններ, գոնե Գագիկ Ծառուկյանի կուսակցության այդ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն լինի, խայտառակություն է արդյունքները զրոյացնելը, պարզապես խայտառակություն»,- 168.am հետ զրույցում ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նա չի ցանկանում հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ, բայց նաև չի հուսահատվում, քանի որ շատ կիսատ գործեր ունի, դեռ թոռների մեծանալը պետք է տեսնի, կիսատ գրքերն ավարտին հասցնի, և այլն։

Կարդացեք նաև

«Ես շարունակելու եմ ապրել Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի նման։ Այս ամբողջ ընթացքում, երբ իշխանության կողմից եկեղեցին հալածվում էր, երկու անգամ մտավորականների խմբով հանդիպել ենք Վեհափառ Հայրապետի հետ, որը մեր նախաձեռնությունն է եղել։ Զրուցել ենք Վեհափառի հետ, հրաշալի զրույց ենք ունեցել։ Ամեն ինչ պիտի անեմ, որ պաշտպանեմ Հայոց եկեղեցին, և այն պաշտպանել՝ նշանակում է պաշտպանել Հայոց հայրենիքը։ Մեր եկեղեցին բացառիկ հատկություն ունի, մենք մեզ անվանում ենք հայ քրիստոնյա, շատ հետաքրքիր արտահայտություն է սա։

Օրինակ, գերմանացին կարո՞ղ է ասել՝ գերմանացի քրիստոնյա, չի ասում, քրիստոնեությունն ըստ էության մարդկանց համար էր, ոչ թե ազգերի։ Մեր եկեղեցու հզորությունն այն էր, որ քրիստոնեությունն ազգայնացրեց, մենք հավերժական ժողովուրդ ենք, վախենալ պետք չէ, այս փորձությունների միջով անցնելու ենք, հուսահատվել պետք չէ»,- հավելեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930