Բաժիններ՝

Դպրոցների տարածքը կտան երկրապահներին

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշման նախագիծ, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Նորք-Մարաշ համայնքի, Նորքի 11-րդ փողոցի թիվ 62 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 147 քառ.մետր մակերեսով և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ թիվ 14 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 102.2 քառ.մետր մակերեսով տարածքները /այսուհետ՝ տարածքներ/ հետ վերցնել համապատասխանաբար «Երևանի թիվ 157 միջնակարգ դպրոց» և «Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և 10 /տաս/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։ Ինչպես նշվում է որոշման մեջ՝ տարածքը ԵԿՄ-ին կտրամադրվի իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս