Բաժիններ՝

Ինչպես պայթեց կնոջ սիլիկոնե կուրծքը` iPhone-ով խաղալու պատճառով

Արտասովոր դեպք է տեղի ունեցել Չինաստանում. Պեկինի բնակչուհին քիչ է մնացել` դառնա սեփական սիլիկոնե կրծքի զոհը: Այս մասին հայտնում է ռուսական «Վեստի» լրատվականը: Չինուհու իմպլանտը պայթել 4 ժամ կրծքավանդակի վրա պառկած վիճակում iPhone խաղալու հետևանքով:

Ինչպես նշում է Vesti.ru-ն, աղջիկն այնքան է տարվել սմարթֆոնային խաղերով, որ սկզբում նույնիսկ չի էլ զգացել որևէ բան: Սակայն հետո զգացնել է տվել սուր ցավը, որին չինուհին այլևս չի դիմացել է և ստիպված է եղել դիմել շտապօգնության:

Ինչպես հետագայում պարզել են բժիշկները, կրծքի իմպլանտի պայթելու պատճառը նյութի ցածրորակ լինելն է:

Ըստ ռուսական լրատվամիջոցի` ավելի ուշ չինուհին պատմել է, որ մեծացրել է իր կուրծքը մի քանի տարի առաջ, քանի որ ունեցել է բարդույթներ` դրա չափսի պատճառով:

Ուշագրավ է, որ Vesti.ru-ն, ի հեճուկս վերոնշյալ դժբախտ պատահարի, հիշեցնում է նաև կրծքի իմպլանտի դրական ազդեցության մասին:

Այսպես, 2006 թ. Կանադայի  բնակչուհի Էյլին Լիկնեսը փրկվել է հենց կրծքի իմպլանտի շնորհիվ, երբ նրա ընկերը հրազենից կրակել է նրա վրա, սակայն գնդակը մտել է սիլիկոնային կրծքի մեջ, ինչի շնորհիվ Էյլինը փրկվել է: Նմանատիպ դեպք է գրանցվել նաև 2009 թ. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս