ԵՄ-ն ցանկանում է մինչև 15 տարով սահմանափակել նոր անդամների իրավունքները՝ զրկելով նաև վետոյի հնարավորությունից

Եվրամիությունն ընդլայնման նոր պայմաններ է մշակում ապագա անդամների համար, որոնք 5-ից 15 տարի ժամկետով մի շարք զգալի սահմանափակումներ են նախատեսում երկրների համար։ Այդ սահմանափակումների թվում են նաև վետոյի իրավունքից զրկումը։ Այս մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ նկատի ունենալով նաև Ուկրաինային ու Մոլդովային։

«Սա լինելու է անդամակցության պայմանագրերի նոր սերունդ, որտեղ կներառվեն պաշտպանական նոր երաշխիքներ։ Դրանք թույլ կտան ապահովել հենց ձեր նշածը (վետոյի իրավունքի չկիրառումը), որպեսզի վստահ լինենք, որ նոր անդամները նույնիսկ 5, 10 կամ 15 տարի անց կհետևեն եվրոպական կանոններին»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ում մտահոգություն չկա, որ Ուկրաինան անդամակցելուց հետո կարող է անվերահսկելիորեն կիրառել վետոյի իրավունքը։

2022 թվականի հունիսին Եվրամիությունն Ուկրաինային և Մոլդովային շնորհել է անդամության թեկնածուի կարգավիճակ։ ԵՄ-ում բազմիցս խոստովանել են, որ այդ որոշումը մեծամասամբ խորհրդանշական բնույթ է կրել՝ նպատակ ունենալով աջակցել Կիևին ու Քիշնևին Մոսկվայի հետ դիմակայությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930