ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և հույս է հայտնում, որ կողմերը կկրկնապատկեն իրենց ջանքերը հակամարտության վերջնական լուծման համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները և Իրանը պայմանավորվել են խաղաղ համաձայնագրի շուրջ, որը նախատեսում է անհապաղ և մշտական հրադադար, Հորմուզի նեղուցի բացում, ինչպես նաև հետագա բանակցությունների ձևաչափ։ Սա կարևոր քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության տեքստի՝ Գուտերեշը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին, Կատարին, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին՝ բանակցություններին աջակցելու գործում նրանց կառուցողական դերի համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կողմերը «կօգտագործեն այս նոր խթանը և կկրկնապատկեն իրենց ջանքերը հակամարտության վերջնական կարգավորման համար»։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տևական խաղաղության հասնելու համար։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրն առաջին հերթին նպատակ ունի դադարեցնել ռազմական գործողությունները։ Ամենասուր հարցերը, ինչպիսիք են իրանական միջուկային ծրագրի ճակատագիրը, կողմերը կքննարկեն ավելի ուշ փուլերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930