Ուկրաինայի զինված ուժերը կրկին գրոհել են Խերսոնի մարզի կամուրջները

Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Խերսոնի մարզի՝ Չոնգարի և «Արաբատսկայա ստրելկայի» ուղղությամբ կամուրջները։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Գիշերային հարձակման հետևանքով կրկին վնասվել է Չոնգարի մոտ գտնվող կամուրջը։ «Ջանկոյ» անցակետով երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է»,-գրել է Սալդոն Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ գիշերը հարվածներ են հասցվել Գենիչեսկը «Արաբատսկայա ստրելկային» միացնող կամրջին։

«Երթևեկությունը փակ է։ Պահպանվում է դրոնային վտանգը, ուստի մասնագետները ձեռնամուխ կլինեն վնասի աստիճանի գնահատմանը օպերատիվ ծառայությունների թույլտվությունից անմիջապես հետո: Հակառակորդը նպատակաուղղված հարվածում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, որպեսզի խնդիրներ ստեղծի մարդկանց համար», – նշել է Սալդոն։

Նա նշել է, որ երթևեկության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։

Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 11-ի գիշերը հարվածներ են հասցրել նաև Խերսոնի մարզի կամուրջներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930