Կատարի ներկայացուցիչներն այսօր առավոտյան ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար
Կատարի ներկայացուցիչներն այսօր առավոտյան ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար, հաղորդում է Reuters-ը։
Նախնական տվյալներով՝ հուշագրի ստորագրումն այսօր կանցկացվի վիրտուալ ձևաչափով։ Այն ենթադրելու է ևս 60 օրով զինադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ:
Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները դժգոհ են նախատեսվող գործարքի պայմաններից: Այնտեղ սպառնալիքներ են տեսնում տարբեր ուղղություններով` ներառյալ բարձր ճշգրտության հրթիռները, Լիբանանում և Եմենում Իրանի դաշնակից շարժումներին աջակցությունը, ինչպես նաև Իսրայելի մարտունակությունը խաթարելու Թեհրանի իբր գոյություն ունեցող երկարաժամկետ ծրագրերը։

