Երբ հրավեր լինի ՌԴ՝ կգնամ. Պատկերացրեք՝ մենք Ադրբեջանով ենք գնում-գալիս, իրենք՝ Հայաստանով. Փաշինյան

«Երբ հրավեր լինի՝ կգնամ, չեմ մերժի»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում կազմակերպված ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հայտնած տեղեկությանը, թե ընտրություններից հետո հանդիպելու է ՌԴ նախագահի հետ։

Փաշինյանն ասաց, որ Ռուսաստան այցի հետ կապված՝ եղել է ըմբռնում։ Բայց, նրա խոսքով, պետք է հրավեր լինի, որ գնա։ «Երբ հրավեր լինի՝ կգնամ, այսինքն՝ չեմ մերժի հրավերը հաստատ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա նա հստակեցրեց՝ ՀԱՊԿ-ի մասով որևէ բան փոխել չեն պատրաստվում։ Փաշինյանը հստակեցրեց, որ չի մտահոգում այն, թե ինչ որոշումներ կկայացնեն ՀԱՊԿ-ում։

Հարցին, թե Սահմանադրության փոփոխության ձգձգումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման և սահմանազատման ընթացքի վրա, Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ սահմանազատման գործընթացի հետ կապված իրավական պրոցեսներն ամփոփված են, Հայաստանում ու Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ «Հիմա մենք պետք է կենտրոնանանք ԹՐԻՓՓ ճանապարհի իրագործման վրա։ Խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկն այն է, որ ԹՐԻՓՓ ճանապարհը, երկաթուղին, գազամուղ և նավթամուղ, եթե լինի, այսինքն՝ ես հստակ գիտեմ երեք բան, որ լինելու է՝ երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, այս երեքը վստահ եմ, որ լինելու է 100 տոկոսով։ Այս երեքի իրագործումն արդեն խաղաղություն է։

Պատկերացրեք՝ մենք Ադրբեջանով ենք գնում-գալիս, Ադրբեջանը ՀՀ տարածքով է գնում-գալիս, գնացքներն անցնում-գնում են, դա խաղաղություն է։ Եվ իհարկե, մենք շարունակելու ենք աշխատանքը Խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ։ Եվ մյուս հարցերի ուղղությամբ, իմիջիայլոց, մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիները, մենք չենք մոռացել մեր անհետ կորած եղբայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ, մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծել»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930