Բաժիններ՝

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ

ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա–ն։

Ավելի վաղ նա «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց էր տվել և ասել, որ եկել է քվեարկելու և շուտ մեկնելու է. «Էրեխեքի հետ ենք եկել, կարող ա իրավիճակը խառնվի, չմնանք բարդություններին»։ Նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, իսկ տղամարդը ձերբակալվել էր հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձում էր ՌԴ վերադառնալ։ Ըստ ՔԿ–ի` Հ.Ս.–ն, տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

«Հանցագործության մասին չհայտնած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,– ասացին ՔԿ–ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930