Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
Վաշինգտոնի կողմից հայտարարված նոր պատժամիջոցները Կուբայի ղեկավարության և որոշ կազմակերպությունների դեմ ուղղված են շրջափակման սաստկացմանը, ԱՄՆ-ի և կարիբյան հանրապետության միջև հակամարտության էսկալացմանը: Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը:
«ԱՄՆ նախագահը նոր սպառնալից հայտարարություններ է անում Կուբայի հասցեին, իսկ Ֆինանսների նախարարությունը Կուբայի ղեկավարների, կազմակերպությունների և ընկերությունների նոր անուններ է ավելացրել անօրինական պատժամիջոցների ցանկում։ Այս միջոցներն ուղղված են շրջափակման սաստկացմանը և Կուբայի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության սցենարին», – գրել է Դիաս-Կանելը X-ում:
Կուբայի նախագահը նաև նշել է, որ նման «քաղաքական կուրությունը լրացրել է այն հարկադրական միջոցներին, որոնք վերջին շաբաթներին կիրառվել են Կուբայի դեմ և ուղղված են կուբացի ժողովրդին վնաս հասցնելուն»:
Հունիսի 4-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյի որդու և թոռան, ինչպես նաև կարիբյան հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարության, Կուբայի ժողովուրդների բարեկամության ինստիտուտի, Կուբայի հեղափոխության պաշտպանության կոմիտեների և երկու այլ կազմակերպությունների դեմ։

