«Արմեն Աշոտյանին անազատությամբ լռեցնել չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու». Մերի Հարությունյան
Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. . «Արմեն Աշոտյանին անազատությամբ լռեցնել չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու:
Փոքրիկ բռնապետի վախերը, անձնական վրեժխնդրությունը, սեփական աթոռը ամեն գնով պահելու մոլուցքով տարված մարդկանց ձերբակալելն ու կալանավորելը Արմենով չի սկսվել և նրանով չի ավարտվելու: Սա սպառնում է ցանկացած մեկին, ով կարծիք ունի և չի վախենում բարձրաձայնել:
Սրան վերջ տալու միակ ձևը հունիսի 7-ին իշխանազավթ մոլագարից ազատվելն է: Հակառակ պարագայում՝ Արմենի և այսօր բանտերում գտնվող բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների ճակատագրին արժանանալու է ցանկացած արժանապատիվ հայ:
Ադրբեջանաթուրքական ռեժիմը պետք է հունիսի 7-ի ընտրությամբ հեռացվի, եթե չեք ուզում, որ մի օր էլ ձեր դուռը ծեծեն մոլագարի ապօրինի ցուցումով:
Զորակցությունս Արմեն Աշոտյանին, Արթուր Ավագյանին, Արման Սահակյանին և կապիտուլյանտի ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքների անդամներին»:



