«Հետընտրական զարգացումներն անխուսափելի են, եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի՝ հեշտությամբ աթոռը չի թողնելու». Վարդևան Գրիգորյան

Մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, Գյումրիում՝ գյումրեցիների հետ միասին, պետք է անցկացնեն արտահերթ ընտրություններ և «Գյումրիում հաստատվի ժողովրդական իշխանություն»։

Գյումրեցի ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ գյումրեցին նախորդ տարի իր ընտրությունն արդեն կատարել է՝ գյումրեցուն շատ դժվար է խաբել։

«Գյումրին ճիշտ կողմնորոշվելու փորձ ունի, եթե նայեք ընտրությունների արդյունքները, ապա կտեսնեք, որ Գյումրին շատ քիչ դեպքերում է սխալվել իր ընտրության մեջ։ Որոշ դեպքերում ընտրված պատգամավորը կամ այլ պաշտոնյա չի կարողացել արդարացնել գյումրեցու սպասումները, մյուս բոլոր դեպքերում գյումրեցին շատ ճիշտ ընտրություն է կատարել։

Ինչ մնում է համապետական ընտրություններից հետո Գյումրիում նոր ընտրություններ կազմակերպելու հարցին, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ապա դա չի կարող լինել օրենքի սահմաններում։ Եթե նման բան են անում, պետք է ամեն ինչ անեն օրենքի սահմաններում»,- 168.am հետ զրույցում ասաց Վարդևան Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այսօր գյումրեցին դժգոհ չէ Գյումրիի համայնքապետարանի աշխատանքից, քանի որ համայնքապետարանը լավ աշխատում է։ Եթե համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված չլիներ, այլ լիներ ազատության մեջ, ապա Գյումրիի համար ավելի լավ կլիներ։

Խոսելով առաջիկա ընտրություններին գյումրեցիների մասնակցության մասին, Վարդաևն Գրիգորյանն ասաց, որ գյումրեցիները մշտապես ակտիվ են եղել, և կարծում է՝ այս ընտրություններին մասնակցելը ևս բացառություն չէ։

«Կարծում եմ՝ այս ընթացքում բոլոր միջոցառումներին տեսել եք գյումրեցիների ակտիվությունը, սա խոսում է նաև նրանց հետագա ակտիվության մասին։

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա, ըստ իս, հետընտրական զարգացումներն անխուսափելի են։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու և չվերընտրվելու դեպքում էլ նման զարգացումներ կլինեն։

Եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, ապա նա հեշտությամբ աթոռը չի թողնելու՝ հետընտրական զարգացումներն ավելի թեժ կլինեն այդ դեպքում»,- ընդգծեց Վարդևան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին, որին մասնակցելու է 19 քաղաքական ուժ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930