ԱՄԷ-ն դատապարտել է «Քուվեյթի դեմ իրանական հարձակումները»

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական, դոկտոր Անվար Մուհամմեդ Գարգաշը դատապարտել է «Քուվեյթի դեմ իրանական շարունակվող դաժան հարձակումները»։ Նա հայտարարել է, որ լարվածության այս սրացումը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն այնպիսի պահի, երբ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած են հակամարտությունների դադարեցման և ամբողջ տարածաշրջանում կայունության վերականգնման վրա, հաղորդում է Gulf News-ը։

X սոցիալական ցանցի իր էջում կատարած հրապարակման մեջ Գարգաշը նշել է, որ այս լարվածության սրացումը «ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում է՝ մի անընդունելի մոտեցում, որը խաթարում է տարածաշրջանը պատերազմների ու ճգնաժամերի նոր փուլերից զերծ պահելուն ուղղված ընթացիկ ջանքերը»։

«Դատապարտում ենք եղբայրական Քուվեյթի Պետության դեմ իրանական շարունակվող դաժան հարձակումները: Այն ժամանակ, երբ տարածաշրջանը նուրբ ջանքեր է գործադրում պատերազմների ու ճգնաժամերի շրջափուլից դուրս գալու համար, լարվածության այս սրացումը և ինքնիշխանության ու միջազգային իրավունքի խախտումը ցույց են տալիս անընդունելի մոտեցում, որը խաթարում է անվտանգության և կայունության պահպանման ջանքերը»,- հայտարարել է Գարգաշը:

«Մենք ամբողջ սրտով կանգնած ենք եղբայրական Քուվեյթի կողքին և վերահաստատում ենք, որ նրա անվտանգությունը մեր անվտանգությունն է: Այս լուրջ հարձակումները ուղղակի սպառնալիք են տարածաշրջանի և նրա կայունության համար»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930