Բաժիններ՝

Իսրայելն ԱՄՆ-ից խնդրել է թույլատրել ընդլայնել Բեյրութին հասցվող հարվածները

Իսրայելի պաշտոնատար անձինք խնդրում են, որպեսզի Վաշինգտոնը հավանություն տա Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊՈւ) գործողությունների  ընդլայնմանը: Այդ մասին գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրների։

«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները դիմել են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խնդրելով ԻՊԲ-ին թույլ տալ ընդլայնելու Բեյրութին հասցվող հարվածները», – հաղորդում է հրատարակությունը։

Աղբյուրների խոսքով, իսրայելցիները հույս ունեն, որ, «հաշվի առնելով Վաշինգտոնի և Թեհրանի, ինչպես նաև Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններում առաջընթացի բացակայությունը, ԱՄՆ-ի պատասխանը բարենպաստ կլինի»։

Մայիսի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԻՊԲ-ն կավելացնի իր գործողությունները Լիբանանում։ Նրա խոսքով, ռազմական արշավն ավելի շատ ժամանակ կպահանջի, սակայն Իսրայելը կվերականգնի անվտանգությունը հյուսիսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930