ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ուսումնասիրել են ԶԱԷԿ-ին հասցված վնասը ԱԹՍ-ի հարվածից հետո
Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ստուգել են երեկ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ի թիվ 6 էներգաբլոկին հասցված վնասը, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքը մայիսի 30–ին հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին և պայթել։
Սակայն կայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ վիրավորներ կամ լուրջ վնասներ չկան, տեխնոլոգիական խախտումներ չեն գրանցվել, իսկ ճառագայթման ֆոնային մակարդակը նորմալ է եղել։
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նույնպես հրապարակել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի մի հատված։



