«Որքան խոսեն «սահակաշվիլիները», այնքան պետք է մոտիվացվի հայ հանրությունը՝ չթողնել, որ հայկական պետականության ճակատագիրը որոշվի որևէ այլ տեղ». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Երբ Սահակաշվիլին, որը այսօր իր օրերն է անցկացնում Վրաստանի բանտում, խորհուրդներ է տալիս հայ ժողովրդին, սա իհարկե ոչ միայն զավեշտալի է, այլ նույնիսկ՝ վիրավորական:
Եվ դարձյալ, կա թերևս մեկ բան՝ ի պատասխան այդ վիրավորանքի. գնալ հունիսի 7-ին ընտրատեղամաս և ցույց տալ այդ «խորհրդատուներին»՝ իրենց «գրոշի արժեքը», և մեր պետականության արժեքը: Որքան խոսեն «սահակաշվիլիները», այնքան թերևս պետք է մոտիվացվի հայ հանրությունը՝ չթողնել, որ հայկական պետականության ճակատագիրը որոշվի որևէ այլ տեղ ու որևէ այլ կերպ, քան ընտրատեղամասում ՀՀ քաղաքացու քվեարկությամբ:
Ավելին, այն հանգամանքը, որ 2026 թվականին ինչ որ աննախադեպ ծավալի են հասել օտարերկրյա այդ ուղիղ միջամտություններն ու «ցուցումները», պետք է պարզախես խթանի պետական արժանապատվությունը: Հայկական պետականությունը այսօր ցավոք սրտի հասել է մի վիճակի, երբ կառավարող ուժը հայտնվել է ահա ամբողջությամբ այդ արտաքին «խնամակալության« ներքո:
Հունիսի 7-ի քվեարկությունը ՀՀ քաղաքացիների համար այդ պատկերը փոխելու պատմական պատեհություն է»:



