ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։ ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը։ Ըստ այդմ, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031