Հայաստանում արդեն արդար ընտրություններ տեղի չեն ունենա. Փաշինյանին այդ վարքագծի համար «դաբրո» տվել են. Կարեն Իգիթյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ երկաթուղային երթուղու բացման և դեպի Եվրոպա հայկական արտադրանքի հնարավոր արտահանման հեռանկարները, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան և Վաշինգտոնի հետ Երևանի հարաբերությունների զարգացումը, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը սեփական ուժերով վերականգնելու հայկական իշխանությունների մտադրությունը, ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, Մոսկվայի և Երևանի միջև հռետորաբանության մեջ լարվածության մեծացումը, ինչպես նաև Ռուսաստանում հայկական ալկոհոլային արտադրանքի մի մասի իրացման նկատմամբ «Ռոսպոտրեբնադզորի» սահմանափակումները ու հնարավոր տնտեսական հետևանքները, համեմատություններ Ուկրաինայի հետ։
Քննարկվել են նաև Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։
Հայկ Դերզյան



