Թուրքիայի արևմուտքում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել․ 46 մարդ վիրավորվել է
Կիրակի օրը Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել ավտոբուսի ավտովթար, որի հետևանքով վիրավորվել է 46 մարդ, հաղորդում է «Türkiye» թերթը։
«Անհայտ պատճառներով Անկարայից Չանաքքալե ուղևորվող զբոսաշրջիկների ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և հայտնվել դաշտում՝ Չանաքքալե նահանգի Յըլդըրան գյուղի մոտ», – հաղորդում է թերթը։
Վթարի հետևանքով վիրավորվել են վարորդը և 45 ուղևորներ, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Վիրավորները լավ են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։



