Էտնա հրաբուխը ներառվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի խոշորագույն գործող հրաբուխ Էտնան, որը գտնվում է Սիցիլիա կղզում, ներառվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում:
Այդ որոշումն ընդունվել է Պնոմպենում անցկացված UNESCO-ի հատուկ հանձնաժողովի 37-րդ նիստում: Էտնան անվանվել է որպես Երկրի ամենախորհրդավոր գործող հրաբուխներից մեկը: Բացի այդ, հանձնաժողովի կարծիքով` այն ներկայացնում է գիտական անգին իմացությունների աղբյուր:
Էտնան Սիցիլիայի կղզու խորհրդանիշներից մեկն է, հրաբուխը ժայթքում է կանոնավորապես: Նշվում է, որ ամենաշատն Իտալիայի տարածքին են բաժին ընկնում համաշխարհային ժառանգության օբյեկտները` 49 հատ: