Բաժիններ՝

ԱՄՆ Սենատն առաջին անգամ հավանություն է տվել  Իրանի դեմ պատերազմի դադարեցման բանաձևին

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկության ժամանակ առաջին անգամ հավանություն է տվել բանաձևին, որը փաստացի Վաշինգտոնի վարչակազմին կարգադրում է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։

Բանաձևի օգտին քվեարկել է 50 օրենսդիր, դեմ՝ 47-ը։ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների մեծամասնության հետ մեկտեղ բանաձևի օգտին քվեարկել են հանրապետականներ Ռենդ Փոլը (Քենտուկիի նահանգ), Լիզա Մուրկովսկին (Ալյասկա), Սյուզան Քոլինզը (Մեն) և Բիլ Քեսիդին (Լուիզիանա)։ Միակ դեմոկրատը, որը դեմ է արտահայտվել բանաձևին, եղել է Ջոն Ֆեթերմանը (Փենսիլվանիա)։

Ավելի վաղ Կոնգրեսի վերին պալատը համանման քվեարկությունների ժամանակ յոթ անգամ մերժել էր բանաձևը։ The Hill թերթն ընդգծում է, որ նույնիսկ այն դեպքում, եթե բանաձևը վերջնական քվեարկության արդյունքներով հաստատվի Սենատի, ապա նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վետո կդնի դրա վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031