Փաշինյանը կարծում է՝ էս ժողովուրդն օլո՞ւխ է. երկու աթոռի խաղն ավարտվեց՝ կա՛մ… կա՛մ. Կարեն Քոչարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը մեդիափորձագետ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մեղադրել Արևմուտքին իր շահը պաշտպանելու մեջ ես չեմ պատրաստվում: Խնդիրն այն է, թե Հայաստանի շահն ով է պաշտպանելու:
  • Ներկայումս տեղեկատվական պրեսսինգ է տեղի ունենում: Տարբեր տեսակի ձայնագրություններ են հրապարակվում ընդդիմության դեմ, որոնք մոնտաժված են: Մի նման տեղեկատվական լուր էլ այսօր է նետվել դաշտ։
  • Ռուբեն Մխիթարյանի պես ես կոչ կանեմ բոլոր ընդդիմադիր ուժերին, որ իրենք իրենց ցանկացած քարոզչական օրը սկսեն և ավարտեն կոչով՝ գնացե՛ք ընտրության, մի՛ հավատացեք այն հիմարություններին, որ ամեն ինչ, միևնույն է, որոշված է:
  • Ինչո՞ւ պետք է վախենալ 10 միլիոնանոց Ադրբեջանից ու 80 միլիոնանոց Թուրքիայից ու նույն տրամաբանությամբ՝ չվախենալ 140 միլիոնանոց, աշխարհի ամենամեծ ատոմային պոտենցիալն ունեցող Ռուսաստանից, հատկապես, երբ դու այդ երկրից ունես ամենամեծ կախվածությունը: Որտե՞ղ է տրամաբանությունը:

Կարդացեք նաև

  • Այնպիսի լուրջ մարդիկ են ԵՄ գագաթնաժողովից հետո ասել, որ իբր կարմիր անձնագրերով աշնանն ազատ գնալու են Եվրոպա, որ չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս:
  • Բացի Լեհաստանից, որը ԵՄ անդամ դառնալով, ունեցել է լրջագույն տնտեսական աճ, այն էլ՝ ամերիկյան աջակցությամբ, մնացած բոլոր երկրներն ունեցել են խնդիրներ: Խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի մասին չէ, որոնք ի սկզբանե զարգացած տնտեսություն են ունեցել:

Հիշեցնենք. այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բավականին կոշտ հայտարարություններ է արել. մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում պաշտոնապես քննարկվելու է ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը, ինչը Օվերչուկը որակել է «շատ բարդ»։

«Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել։ Բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում… Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման միավորումից վերածվում է ռազմաքաղաքական միության, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, և ռազմականացվում է Ռուսաստանի դեմ՝ չթաքցնելով դա, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները։

Եթե ընտրությունը ԵՄ-ի օգտին է, ապա, իհարկե, մենք հարց ունենք. ինչո՞ւ պետք է աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկրներին, ինչո՞ւ պետք է աջակցենք նրան։

Մենք հայկական կողմից լսում ենք, որ նրանք ձգտում են միանալ ԵՄ-ին և ընդունել դրա չափանիշները, բայց միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵՏՄ-ում և վայելել ԵՏՄ-ին անդամակցության բոլոր տնտեսական առավելությունները։ Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանն արագ որոշում կայացներ. դա ավելի արդարացի կլիներ թե՛ ԵՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի համար»,- ասել է նա։

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կոշտ հայտարարություններ է անում, որովհետև իրեն գցված է համարում, քանի որ ինքն է ներկայիս հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մոդելի ճարտարապետը:

  • Փաշինյանը դեռ կփորձի ձգել որոշում կայացնելը՝ ուր է գնում Հայաստանը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, եթե դա իրեն ռուսները թույլ տան… Վերջին շրջանում ռուսական կողմից հնչող հայտարարությունների ֆոնին գրեթե բացառում եմ, որ էլի կձգի, բայց ամեն դեպքում մենք այդ մասին կիմանանք մայիսի 29-ին: Ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը թույլ չեն տալու նստել 2 աթոռի վրա՝ կա՛մ… կա՛մ:
  • Այն, որ 300 000 ադրբեջանցի պետք է բերեն Հայաստան, ընդդիմությունը չի ասում, այլ այս իշխանության կիրթ, ինտելիգենտ գործընկեր Ալիևն է ասում: Այլ հարց է, որ իշխանությունը թեման մանիպուլացնում է՝ ասելով, որ եթե մենք արցախցիների վերադարձի մասին չխոսենք, իրենք էլ չեն խոսի Հայաստան գալու, «Արևմտյան Ադրբեջանի» մասին:
  • Նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը դեռ չի նշանակում ստորագրված փաստաթուղթ: Ես վստահ եմ, որ ադրբեջանական պայմանները վերջ չեն ունենալու մի պարզ պատճառով, որովհետև քաղաքականությունն առանձին վերցրած ոլորտ չէ: Ալիևը Փաշինյանին բուլինգի է ենթարկում: Բայց այստեղ խնդիրը Փաշինյանն է: Այդ մարդն ուզում է ենթարկվել բուլինգի:
  • Փաշինյանի հիստերիկայի 2 պատճառ կա: Մեկը օբյեկտիվ պատճառ է: Ցանկացած քարոզարշավ գնալով սրվում է: Պատրաստվե՛ք ավելի բարձր դեցիբելների: Երկրորդ պատճառը սուբյեկտիվ է: Առաջին շաբաթում նման մասսայական սրացումներ չկային, որովհետև Փաշինյանն այդ ժամանակ գնում էր մարզեր: Բայց երբ Երևանում առերեսվեց իրականության հետ, նա հասկացավ, որ կա՛մ իրեն խաբում են, վարկանիշային թվերը բոլորովին այլ են, կա՛մ չեն խաբում, ու ռեալ պատկերը սա է: Նրան, ով իր միջուկային էլեկտորատն է, նրա այդ բառապաշարը դուր է գալիս, և Փաշինյանը դրանց չի կորցնելու, փորձում է նման բառապաշարով պահել:

  • Խորհրդարան անցնելու ռեալ շանսեր ունեն «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Միասնության թևերը»: Թե ովքեր կհաղթահարեն 4 կամ 8%-ը, չեմ կարող ասել, որովհետև ամեն օր կարող է իրավիճակ փոխվել: Բայց բավականին լավ քաղաքական ընտրարշավ է տանում Գագիկ Ծառուկյանը, վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց մոբիլիզացնել իր էլեկտորատին: Նարեկ Կարապետյանից «Ուժեղ Հայաստանում» ծանրության կենտրոնը տեղափոխվել է Սամվել Կարապետյանի վրա: «Միասնության թևերը» նույնպես բավականին ակտիվ է:
  • Երբ Վլադիմիր Պուտինն ասում էր՝ «հայ ժողովուրդը պետք է շուտափույթ հանրաքվե անի», հաստատ գիտեր, որ դա հնարավոր չէ: «Շուտափույթ հանրաքվե» ասելով՝ Պուտինը նկատի ուներ հունիսի 7-ի ընտրությունները: Սա իմ համոզմունքն է:
  • Նիկոլ Փաշինյանի խաղաղությունն այն խաղաղությունն է, որն այսօր Արցախում է, Նախիջևանում և Արևմտյան Հայաստանում, ուր հայ չկա:
  • Թոշակների բարձրացումը ընտրակաշառք էր: Մարդը 2 ամիս առաջ ասում էր՝ թոշակ չի բարձրանալու, բյուջեում փող չկա, հետո բարձրացնում է։ Խմածության համար վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին նորից առանց քննության վարորդական իրավունքի վկայական տալը նույնպես այլանդակ ընտրակաշառք է: Ես չգիտեմ՝ դա իրեն օգո՞ւտ է, թե՞ վնաս: Ցանկացած խմած մարդ պոտենցիալ մարդասպան է: Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասում էր՝ «այս ժողովուրդն էլ գիտի, թե մենք էլ «օլո՞ւխ» ենք». Հիմա հարց եմ տալիս, Փաշինյանը կարծում է՝ էս ժողովուրդն օլո՞ւխ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031