Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9 միլիոն 646 հազար դոլարի ապրանք
2026 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9 միլիոն 646 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ միայն ապրիլին արտահանման ծավալը կազմել է 3,889 միլիոն դոլար։
Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը չորս ամսում կազմել է ընդամենը 960 դոլար։ Ապրիլին Հայաստանից մատակարարումներ ընդհանրապես չեն եղել։



