Բաժիններ՝

ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ՝ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։ Կազմակերպությունից հայտնել են, որ ստեղծված իրավիճակը միջազգային մտահոգության առարկա է։

ԱՀԿ-ից ընդգծել են նաև, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ ցամաքային սահմանակից երկրներում վիրուսի հետագա տարածման բարձր ռիսկ կա։

Մայիսի 16-ի դրությամբ, Կոնգոյի Իտուրի նահանգում, առնվազն երեք առողջապահական գոտիներում, այդ թվում՝ Բունիայում, Ռվամպարայում և Մոնգբվալուում, գրանցվել է լաբորատոր հաստատված ութ դեպք, 246 կասկածելի դեպք և 80 մահ, որոնք ենթադրաբար էբոլա վիրուսի պատճառով են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031