Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի մխիթարությունը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Բադեն-Բադենում հանգստանալուց, ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելուց հետո Սերժ Սարգսյանը վերադառնում էր Հայաստան: 9 օրվա բացակայության ընթացքում բավականին իրադարձություններ են այստեղ կատարվել, հատկապես անմխիթար վիճակում է հայտնվել ՀՀԿ թիմը, որտեղ տառացիորեն իրար են «ուտում»:

Եթե դրան գումարենք սրված սոցիալական և այլ խնդիրները, ապա հասկանալի կդառնա, որ Սերժ Սարգսյանը, վերադառնալով, աննախանձելի վիճակում է հայտնվելու: Մի մխիթարություն կա՝ ճանապարհողների, երեկ էլ դիմավորողների հետ օդանավակայան է մեկնել Գագիկ Ծառուկյանը, որի հետ պրոբլեմները թերևս վերջնականապես հարթված են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս