«Սյունեցիներն ու «սուրենցիները» տարբեր բաներ են». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ամուսնու կողմից սյունեցի է, կամ ինչպես ինքը հպարտորեն նշեց՝ «ես Սյունյաց հարս եմ», որպես «միջի մարդու»՝ «Առավոտը» խնդրեց մեկնաբանել սյունեցիների ստորագրահավաքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին ետ բերելու վերաբերյա:
«Դրանք սյունեցիները չեն, դրանք Սուրեն Խաչատրյանի յուրայիններն են: Սյունեցիներն ու «սուրենցիները» տարբեր բաներ են: Հիշո՞ւմ եք, Վահե Ավետյանի հետ կապված էլ «մի խումբ մտավորականներ» նամակ գրեցին, մեծ համարձակություն է պետք ունենալ, որ ինքդ քեզ այդպես կոչես:
Գիտեք ի՞նչ, մենք ունենք շատ բզկտված հասարակություն, և մինչև անգամ ամենամարդատյաց գաղափարի համար կարելի է գտնել մարդկանց մի խումբ, որը կգրի մի «լավ նամակ»՝ ի պաշտպանություն այդ մարդատյաց անձի կամ գաղափարի»»:
Շարունակությունը՝ «Առավոտի» այսօրվա համարում: