Մոդին կոչ է արել վերականգնել COVID-19-ի ժամանակաշրջանի սահմանափակումները
Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկել է վերականգնել COVID-19-ի ժամանակաշրջանի սահմանափակումները և կոչ է արել մարդկանց աշխատել տնից, կրճատել բենզինի սպառումը, զերծ մնալ ոսկի գնելուց և խուսափել արտասահմանյան ճանապարհորդություններից, հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով վարչապետի՝ Հայդարաբադում ունեցած ելույթին։
«Վարչապետ Մոդին կոչ է արել հնդիկներին կրճատել բենզինի և դիզելային վառելիքի սպառումը՝ հնարավորության դեպքում օգտվելով մետրոյից և հասարակական տրանսպորտից։ Նա կոչ է արել վերսկսել COVID-19 ժամանակաշրջանում ընդունված միջոցառումները, ներառյալ տնից աշխատանքը և առցանց հանդիպումները»,- հաղորդել է հեռուստաալիքը։



