Բաժիններ՝

ԳՇ պետը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։

Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման ընթացքը, շնորհավորել սերժանտներին ու մաղթել պատվով ստանձնել այս առաքելությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031