Ուժեղ Հայաստանի թիմը Սյունիքի Վերին Խնձորեսկ գյուղում է

Քարոզարշավի 2-րդ օրը Խնձորեսկ գյուղում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։ Գյուղացիները բարձրաձայնեցին հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվեց այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան գյուղացիներին ոչ միայն պահպանել իրենց տնտեսությունները, այլև զարգացնել դրանք՝ ապահովելով համայնքի կայուն ապագան։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031