Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը

Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մայիսի 11-17 միջակայքում, Պակիստանի մայրաքաղաք՝ Իսլամաբադում։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հրապարակման, Իրանն ու Միացյալ Նահանգները, միջնորդների հետ միասին աշխատում են մեկէջանոց փոխըմբռնման հուշագրի պատրաստման շուրջ։ Այն բաղկացած է լինելու 14 հոդվածներից եւ սահմանելու է հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակը։ Առաջին անգամ, ըստ հրապարակման, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու իր միջուկային ծրագիրը։

Փաստաթղթի աշխատանքային տարբերակում նախատեսված է նաեւ Հորմուզի նեղուցի արգելափակման մեղմացում, նաեւ՝ հակաիրանական սանկցիաների մեղմացում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031