Թրամփի նկատմամբ անհամաձայնության վարկանիշը հասել է ռեկորդային 62%-ի. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ անհամաձայնության վարկանիշը հասել է ռեկորդային 62%-ի։ Այս մասին վկայում են The Washington Post թերթի պատվերով Ipsos ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման տվյալները։

Պարբերականը նշում է, որ Թրամփի երկու նախագահական ժամկետների ընթացքում անհամաձայնության նման բարձր մակարդակ երբեք չի գրանցվել։ Մասնավորապես, ամերիկացիներին չի գոհացնում իրենց առաջնորդի վարած քաղաքականությունը Իրանի նկատմամբ (66%՝ դեմ, 33%՝ կողմ)։

Բացի այդ, ԱՄՆ բնակիչները դժգոհ են երկրի տնտեսությունում տիրող իրավիճակից։ Այսպես, հարցվածների 76%-ը բողոքել է կյանքի թանկությունից։ Միևնույն ժամանակ, հարցվածների 45%-ը դրական է գնահատում նախագահի աշխատանքը միգրացիոն քաղաքականության ոլորտում։

Հարցումն անցկացվել է ապրիլի 24-28-ը։ Դրան մասնակցել է ավելի քան 2,5 հազար մարդ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031