Բաժիններ՝

Արտակ Բուդաղյանը միջադեպի մասին ոչինչ չի պատմել, ոնց որ շոկի մեջ լինի

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը ոչ մեկին ոչինչ չի պատմել միջադեպից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Բուդաղյանի հարազատները:

«Ինքը ոչինչ չի խոսում, լուռ այդ ամենը տանում է, ոնց որ շոկի մեջ, եղբոր մահը տանում է, չի էլ ուզում ոչ մեկի հետ շփվել, միայն շատ մտերիմ հարազատների հետ է շփվում: Միայն միտքն այն է շուտ ոտքի կանգնի, գնա զորքին տեր կանգնի»,- հայտնել են նրանք` հավելելով, որ ոչինչ չի հայտնել, թե իրեն եղբայրը զանգել եւ ինչ է ասել, ինչու է գնացել նախկին մարզպետի տուն և այլն:

Նա նշել է, որ իրենք ևս որևէ բան չեն հարցնում միջադեպից, ոչ էլ խոսում են այդ թեմայով, լուռ հետևում են իրավական ընթացքին, և սպասում, թե իշխանությունները երբ համարժեք գնահատական կտան: Բուդաղյանին դեռ չեն հարցաքննել:

Հարազատները վստահ են, որ եթե Ավետիք Բուդաղյանին նախկին մարզպետի տանն առաջին օգնություն ցուցաբերվեր, հիմա նա կենդանի կլիներ, նրա երեխաներն էլ առանց հայր չէին մեծանա: Նրանք նաեւ տեղեկացրին, որ Արտակ Բուդաղյանին եւս ոչ մի օգնություն չի ցուցաբերվել, ինքը ինքնուրույն է հասել հիվանդանոց: «Բժիշկներն էլ են ասել, որ սկզբից բերել են թիկնապահին եւ շատ շուտ, եթե այդ նույն բանը կատարվեր Ավոյի հետ, Ավոն հարյուր տոկոս կենդանի կմնար, Ավոն ուղղակի արյունաքամ է եղել»,- պատմել են հարազատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս