Բաժիններ՝

Գուանտանամոյի բանտում պահվում է 166 բանտարկյալ

Ամերիկյան Miami Herald և The New York Times թերթերը դիմել են ԱՄՆ արդարադատության ու պաշտպանության նախարարություններին՝ հրապարակելու համար Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտում պահվող բանտարկյալների քանակը:

Լրագրողներին ուղարկված փաստաթուղթը բաղկացած է 15 էջից: Դրանում նշված են 2010 թվականի հունվարի 22-ից այնտեղ պահվող բանտարկյալների անունները: Ներկա դրությամբ Գուանտանամոյում է պահվում 166 բանտարկյալ:

Նրանցից 48-ը փաստաթղթում որակված են որպես «անժամկետ ձերբակալվածներ», որոնք չափազանց վտանգավոր են, նրանց այլ բանտեր ուղարկելու համար: Նրանց գործերը չեն կարող դիտարկվել ընդհանուր իրավասության դատարանում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է փակել այդ բանտը, քանի որ այն վնասում է երկրի հեղինակությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս