Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը մերժել է Կուբայում ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի քննարկումը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն արգելափակել է բանաձևի քննարկումը, որը պահանջում է ԱՄՆ վարչակազմին արգելել ռազմական ուժի կիրառումը Կուբայի դեմ` առանց օրենսդիր իշխանության թույլտվության։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները փորձել են բանաձևը Սենատում քննարկման ներկայացնել արագացված ընթացակարգով, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Նախաձեռնության օգտին է քվեարկել 47 սենատոր, դեմ՝ 51-ը։

Վերջին ամիսների ընթացքում դեմոկրատները բազմիցս Կոնգրես են ներկայացրել բանաձևեր վարչակազմի կողմից ռազմական ուժի կիրառման մասշտաբների սահմանափակման մասին։ Հանրապետականները, որոնք մեծամասնություն ունեն ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում, պաշտպանել են պետության ղեկավարին և արգելափակել ընդդիմախոսների օրենսդրական նախաձեռնությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Նա նախկինում բազմիցս պնդել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման այն բանից հետո, երբ ԱՄՆ ճնշման ներքո դադարել են Վենեսուելայից նավթի մատակարարումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930