Թրամփն Իրանին առաջարկել է «պարզապես զանգահարել»՝ բանակցություններ սկսելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկել է «պարզապես զանգահարել»՝ բանակցություններ սկսելու համար:

«Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցը Իսլամաբադ (Պակիստան)՝ իրանցիների հետ հանդիպելու նպատակով։ Չափազանց շատ ժամանակ է ծախսվում թռիչքների վրա, չափազանց շատ աշխատանք է։

Բացի այդ, նրանց «ղեկավարության» ներսում հսկայական տարաձայնություններ ու քաոս են տիրում։ Ոչ ոք չգիտի, թե ով է իրենց մոտ գլխավորը, ներառյալ՝ հենց իրենք։

Ավելին, բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են, իսկ նրանք չունեն ոչ մի հաղթաթուղթ։ Եթե նրանք ցանկանում են խոսել, այն ամենը, ինչ պետք է անեն՝ պարզապես զանգահարելն է»։ գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930