Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի

Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում, Թեհրանի դիրքորոշումը կփոխանցվի Իսլամաբադին. X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Ըստ նրա, իրանական պատվիրակությունը պաշտոնական այցով է ժամանել Պակիստանի մայրաքաղաք։

«Արտաքին գործերի նախարար Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Ամերիկայի կողմից պարտադրված ագրեսիվ պատերազմը դադարեցնելու և մեր տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու նպատակով իրականացվող շարունակական միջնորդության և բարի կամքի դրսևորման շրջանակում»,- նշել է Բաղային։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը մեկնել էր Պակիստան։

Իր հերթին Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Պակիստան՝ իրանական պատվիրակության հետ ուղիղ բանակցություններ վարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930